Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խարկովում գնդակոծվել է Ադրբեջանի հյուպատոսարանը

Խարկովում գնդակոծվել է Ադրբեջանի հյուպատոսարանը
07.11.2020 | 15:21

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ անցած գիշեր գնդակոծցել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը՝ դռան և պատուհանների վրա վեց փամփուշտ է արձակվել: «Ոչ ոք չի տուժել, շենքում ոչ ոք չի եղել: Անվտանգւթյան տեսախցիկներն արձանագրել են, որ շենքի վրա երկու մարդ է հարձակվել»,- ասվում է հաղորդագրությունում: Խարկոովի պատկան մարմինները տեղեկացվել են միջադեպի մասին, հարուցվել է քրեական գործ, իրականացվւմ է հետաքննություն:


«Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները համագործակցելու են օտարերկրացի գործընկերների հետ՝ Ադրբեջանի քաղաքացիների և տեղական ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումներ իրականացնողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ